Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
08.05.2015 | 09:15

...թե ԱԺ-ում Գալուստ Գրիգորիչի շուրջն օղակը, որ Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումից հետո բավականին պրկված էր, այս օրերին էլ ավելի է պրկվել` սրելով առանց այդ էլ լարված վիճակը, մասնավորապես «պրեմիաների» մասով: Բանն այն է, որ «պրեմիաներն» ԱԺ-ում հասնում են բացառապես քաղծառայողներին, իսկ սովորական աշխատողներին, որոնք առանց այն էլ շատ ցածր են վարձատրվում, «ոչ ուլ, ոչ մաքի», ինչն էլ շատերը խորհրդարանում օգտագործում են մթնոլորտն էլ ավելի պղտորելու, Գալուստ Սահակյանի վրա «բոչկա» գլորելու, երանելի անցյալը հիշեցնելու համար:

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ